Ռուսաստանում գրանցվել է առաջին միասեռ ամուսնությունը /ֆոտո/
Սանկտ-Պետերբուրգում օրերս երկու կին են պաշտոնապես ամուսնացել: ամուսնությունը թույլատրվել է, քանի որ իրականում նրանցից մեկը տղամարդ է՝ տրանսգենդեր:
Հարսանեկան արարողությանը երկուսն էլ հարսի զգեստով են եղել, հյուրերից ներկա են եղել միայն նրանց ամենամտերիմ ընկերները, հաղորդում է РосБалт-ը:
՛՛Աղջիկներից մեկը տրանսգենդեր է, այժմ բուժումներ է ստանում եւ շատ շուտով սեռափոխության վիրահատություն կանցնի՝ տղամարդուց վերածվելով կնոջ: Նա ի սկզբանե տղա է ծնվել, անձնագիրը չի փոխել՝ տղամարդու անուն-ազգանունով է, հետեւաբար, մենք չէինք կարող նրանց չամուսնացնել՛՛,- ասել են ՔԱԳՎ-ի աշխատակիցները՝ նշելով, սակայն, որ փաստացի դա երկու կանանց ամուսնություն է եղել:
Նշենք, որ սա Ռուսաստանում առաջին միասեռ ամուսնությունն է: