ԶԼՄ-ները հայտնել են ՛՛Տանը միայնակ՛՛ ֆիլմի գլխավոր դերակատարի մահվան մասին /ֆոտո/
Ամերիկյան պարբերականները նախօրեին տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հանրահայտ ՛՛Տանը միայնակ՛՛ ֆիլմի գլխավոր դերակատար Մակոլեյ Կալկինը: Լրագրողները նշել են, որ դերասանին մահացած են հայտնաբերել Մանհեթենի իր բնակարանում: Պարբերականները հղում են արել MSNBC.website.com-ին:
Սակայն պարզվել է, որ այս լուրը կեղծ է: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է դերասանի ներկայացուցիչը: Նա այդ լուրերն ՛՛ինֆորմացիոն բադիկ՛՛ է անվանել: Պարզվել է նաեւ, որ դերասանն իր ՛՛մահվան՛՛ պահին իր Pizza Underground խմբի հետ համերգային շրջագայության մեջ է:
Ավելի ուշ Մակոլեյ Կալկինը Թվիթերի իր էջում անձամբ է հերքել իր մահվան մասին լուրերը՝ նշելով. ՛՛Մենք համերգի ենք: Հիմար մարդիկ՛՛:
Հարկ է նշել, որ դերասանն արդեն մի քանի տարի է՝ տառապում է թմրանյութերից կախվածությամբ եւ հաճախ է ծանր վիճակում հայտնվում: Անձամբ դերասանը հայտարարել է, որ թմրանյութերի է անցել դերասանուհի Միլա Կունիսի հետ բաժանումից հետո: