21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոստիկանը մետրոյում բռնաբարել է հղի կնոջը /վիդեո/

Մոսկվացի ոստիկանը հենց մետրոյում բռնաբարել է Ղրղզստանի հղի քաղաքացուհուն: Ինչպես պարզվել է, մոսկովյան մետրոյի ՛՛Ակադեմիկոս Յանգելի փողոց՛՛ կայարանում տեղակայված պահակակետում ոստիկանը բռնաբարել է հղի կնոջը, հաղորդում է LifeNews-ը:

Ոստիկան Վալերի Գովորովը, կնոջ՝ Մոսկվայում կացության իրավունքը ստուգելու նպատակով, նրան տարել է պահակակետ եւ այնտեղ բռնաբարել նրան: Մետրոյում տեղակայված տեսախցիկի արձանագրություններում երեւում է, թե ինչպես է ոստիկանը կնոջն ուղեկցում պահակակետ, այնուհետ կինն այնտեղից դուրս է գալիս այլայլված ու վախեցած: Նա մոտեցել է մետրոյի մյուս ոստիկաններին ու հայտնել տեղի ունեցածի մասին, սակայն ոստիկաններն ուշադրություն չեն դարձրել կնոջ ասածին:

Վերջինն իր աշխատավայրում պատմել է իր հետ կատարվածի մասին, ինչից հետո գործընկերները զանգահարել են ոստիկանություն:

31-ամյա ոստիկանը ձերբակալվել է, կասկածներ կան, որ Ղրղզստանի քաղաքացուհին նրա միակ զոհը չէ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ