Աղջկա երկրպագուն դանակահարել է նրա հորը
Ռուսաստանում երիտասարդ տղան իմացել է, որ իր սիրած աղջկա հարազատ հայրը բռնաբարել է նրան եւ որոշելով վրեժ լուծել՝ դանակահարել է տղամարդուն:
Միջադեպը տեղի է ունեցել մանկական հիվանդանոցի բակում, որտեղ բուժվելիս է եղել աղջիկը: Վերջինը փոքրուց էպիլեպսիայով է տառապել եւ կրկին հիվանդանոց է հայտնվել, իսկ սիրած տղան խնամելիս է եղել նրան: Աղջիկը պատմել է տղային, որ հայրը մանկուց բռնաբարում է իրեն: Հայտնի է նաեւ, որ հայրը երբեք չի աշխատել, միշտ խմել ու ծեծել է ընտանիքի անդամներին: Եվ երբ տղամարդը եկել է հիվանդանոց՝ աղջկան տեսակցության, երիտասարդը նրան դուրս է հանել հիվանդասենյակից եւ առանց որեւէ բան ասելու՝ դանակահարել: Ապա 20-ամյա երիտասարդը աղջկա հորը հարցրել է, թե քանի անգամ է բռնաբարել աղջկան, ինչին ի պատասխան՝ վերջինն ասել է. ՛՛Շատ՛՛: Քանի որ միջադեպը տեղի է ունեցել հիվանդանոցի բակում, բժիշկներն անմիջապես վրա են հասել ու տղամարդուն առաջին օգնություն ցույց տվել: Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ ահա 20-ամյա երիտասրադը ձերբակալվել է: Նա ոստիկաններին ասել է, որ չի ափսոսում իր արարքի համար, քանի որ պետք է վրեժ լուծեր սիրած աղջկա համար: |