Դե եթե մինչև հիմա ժողովուրդը ոտքի չի կանգնել…Լոռու մարզպետ
Լոռու մարզում եռյակը դեռ շտաբներ չի բացել: ՛՛Իմ ունեցած տեղեկություններով՝ դեռ չեն բացվել՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հարցին, թե մտավախություն չունի, որ մարզում, որտեղ բավական շատ են խնդիրները, բնակչությունը ոտքի կկանգնի, պատասխանեց. ՛՛Ոչ, չունեմ, որովհետև շատ կարևոր է, թե բնակչությունն ում հետ է հույս կապում՛՛: Ճշտող հարցին՝ ո՞ւմ, նա ասաց. ՛՛Դե եթե մինչև հիմա ոտքի չի կանգնել, ուրեմն մեզ հետ՛՛: