Մեր հույսերն էլ կարդարացնես. Վայոց ձորը նոր մարզպետ ունի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Հարություն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ: Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը հրաժարվել է պաշտոնից և նշանակվել դեսպան: Հարություն Սարգսյանը Վայքի քաղաքապետն է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Սարգսյանին: ՛՛Շնորհավորում ենք ու բեղմնավոր աշխատանք ենք ցանկանում, մեր հույսրեն էլ կարդարացնես՝ հայրենի կառավարության ու նախագահի՛՛,-ասաց նա: