Դաժանաբար ծեծել, ապա այրել է կնոջն ու 3 երեխաներին

Պրիմորսկի շրջանի Արտեմե քաղաքում հրշեջները հայտնաբերել են կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների դիեր: Հրշեջները տներից մեկում բռնկված հրդեհի մասին հաղորդում են ստացել, եւ դեպքի վայր ժամանելուց եւ հրդեհը մարելուց հետո հայտնաբերել են 34-ամյա կնոջ, եւ 13, 8 եւ 2 տարեկան երեխաների դիեր: Փորձաքննությունը ցույց է տվել, որ վերջինները սպանվել են:
Ավելի ուշ պարզվել է, որ նրանց մահվան մեղավորը ընտանիքի 35-ամյա հայրն է, ում մարմնին եվս այրվածքների հետքեր են հայտնաբերվել: Ոստիկանությունում նա ասել է, որ նախ դաժան ծեծի է ենթարկել ընտանիքի անդամներին, ապա այրել է նրանց: Հետո փորձել է ինքնասպան լինել, ինչը, սակայն, նրան չի հաջողվել: Թե ինչն է եղել նման դաժան արարքի պատճառը, չի հաղորդվում, տեղեկացնում է ”Российская Газета”-ն:
Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն: