30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ժաննա Ֆրիսկեն առաջին անգամ հարցազրույց է տվել դաժան հիվանդությունից հետո /ֆոտո, վիդեո/

Հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով արտասահմանում քաղցկեղի դեմ երկար բուժվելուց հետո վերադարձել է Մոսկվա, առաջին անգամ հարցազրույց է տվել: НТВ հեռուստաընկերությանը երգչուհին ասել է, որ աստիճանաբար լավանում է:

“Ես դեռ ամբողջովին չեմ ապաքինվել, սակայն արդեն ինձ լավ եմ զգում … տղաս արդեն մեկուկես տարեկան է, խելոք երեխա է, խաղում է, վազվզում, իսկ մայրիկն ու տատիկը նրա հետեւից են վազում”,- պատմել է Ժաննան:

Հեռուստաընկերության տվյալներով` Ֆրիսկեն այժմ ապրում է ծնողների առանձնատանը, որը գտնվում է Մոսկվայից 20 կմ հեռավորության վրա: “Դիման` ամուսինս, մայրս, քույրս, ընկերներս, բոլորը կողքիս են”,- ասել է երգչուհին:

Ժաննան խոստացել է, որ երբ ուժերը վերականգնվեն, կրկին կներկայանա հասարակությանը, թեկուզ այն բանի համար, որպեսզի շնորհակալություն հայտնի բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն, աղոթել իր առողջության համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ