Թող այդ ասողները շուտ-շուտ տան էդ անունը
՛՛Ես չեմ կարող ասել, քանի որ Երևանի հետ համեմատություն չեմ արել, բայց մարզերի հետ համեմատելով՝ կարող եմ ասել՝ համաչափ է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելքիս Ցոլակյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք բյուջեի բաշխումը հավասարաչափ է Երևանի ու մարզերի միջև:
Դիտարկմանը, որ պատգամավորներից նշում են, թե օրինակ՝ ՛՛Էրեբունի-Երևան՛՛ տոնին ավելի շատ է գումար հատկացվում, քան այլ քաղաքների տոներին, մարզպետն արձագանքեց. ՛՛Դե տոնը Երևանի տոնն է, մեր մայրաքաղաքի տոնն է, բնական է, որ շատ պետք է հատկացնեն, ինչի՞ պիտի այլ քաղաքի տոնին հավասար հատկացվի՛՛:
Ինչ վերաբերում է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե ՛՛հենց մարզերի անուն ենք տալիս, ասում են՝ ֆինանս չկա՛՛, Շիրակի մարզպետը կեսկատակ-կեսլուրջ հորդորեց. ՛՛Թող այդ ասողները շուտ-շուտ տան էդ անունը՛՛: