Տղամարդուն ծեծել են գիտակցությունը կորցնելու աստիճան եւ գցել գնացքի տակ
Իրկուտսկի շրջանում ձերբակալել են մի տղամարդու, ով մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ: Նա ծեծել է մի տղամարդու, եւ երբ վերջինը կորցրել է գիտակցությունը, տարել է ու նետել զոհին գնացքի երկաթգծերի վրա:
Տղամարդուն փրկել է պատահաբար անցորդը, սակայն մոտացող գնացքն այդուհանդերձ հասցրել է կտրել նրա ձեռքը:
Ինչպես պարզվել է, հոկտեմբերի 26-ին հանցագործը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, դաժան ծեծի է ենթարկել իր 30-ամյա ծանոթին: Նա ցանկացել է սպանել նրան, քանի որ անընդհատ գլխին է հարվածել: Եւ երբ տղամարդը կորցրել է գիտակցությունը, հանցագործը նրան պառկացրել է գնացքի երկաթգծերի վրա՝ հույս ունենալով, որ վերջինը գնացքի տակ կընկնի ու կմահանա:
Բարեբախտաբար, պատահական անցորդը նկատել է անգիտակից տղամարդուն ու նրան քարշ տալով մի կողմ է տարել: