05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեր Վրթանեսի նման հոգեւորականների շնորհիվ է կայուն գյուղը /վիդեո/

Երեւանի թիվ 106 դպրոցի 7 ա դասարանի աշակերտների աշնանային արձակուրդի վերջին երկու օրը հագեցած էր: “Նժդեհիկները”/աշակերտներն այդպես են անվանել իրենց դասարանը/ ուխտագնացություն կազմակերպեցին դեպի Լոռի: Նրանք եղան Օձունում, Հաղպատում, Սանահինում, Ախթալայում, այցելեցին Արդվին գյուղում գտնվող  Ս.Հովհաննես վանքը, որտեղ Հովհաննես Օձնեցու գերեզմանն է:

Սակայն այս անգամ Նժդեհիկներն ու նրանց դասղեկը՝պատմության ուսուցչուհի Մարինա Մադոյանն  ոգեւորված էին Օձունի եկեղեցու քահանա Տեր Վրթանեսով:

“Գործին նվիրված, կարողանում է լինել եւ հոգեւոր հովիվ,եւ առաջնորդ, իսկական հոգեւորական, մտավորական որը պատմությանը քաջատեղյակ է,եւ վերջապես  բազմազավակ հայր, ինն էլ “Վարդանանց ասպետներ” վարժարանի սանն է ու 5 զավակ են մեծացնում”,-ասաց տիկին Մադոյանը՝ ավելացնելով, որ նման հոգեւորականների շնորհիվ է նաեւ, որ սահմանամերձ գյուղերը չեն դատարկվում:

Վերադարձին “Նժդեհիկները” եղան Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում:

Դիտեք տեսանյութը:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ