15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Մարատ Բաշարովը դաժան ծեծի է ենթարկել կնոջը, կոտրել է նրա քիթը /ֆոտո/

Հայտնի դերասան Մարատ Բաշարովի ընտանիքում լուրջ սկանդալ է տեղի ունեցել: Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ օրերս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Բաշարովը ծեծել է կնոջը՝ դերասանուհի Եկատերինա Արխարովային եւ կոտրել նրա քիթը:

Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ Բաշարովը գլխով հարվածել է կնոջ քթին ու կիսամերկ նրան դուրս շպրտել տանից: Եկատերինան անմիջապես վերադարձել է իր տուն:

Բաշարովի նախկին կինը՝ Էլիզավետա Կրուցկոն, լրագրողների հետ զրույցում ասել է, որ Արխարովան վտանգավոր կին է, եւ ինքը ցավում է, որ նա հանդիպել է Մարատի ճանապարհին:

՛՛Նա միշտ վեճեր է հրահրում: Ինձ բազմիցս պատմել են, որ նա վիրավորում է Մարատին: Ոչ մի նորմալ տղամարդ դա չի հանդուրժի՛՛,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Բաշարովն ու Արխարովան ամուսնացել են ընթացիկ տարվա մարտի 31-ին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ