04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդու խառնվածքը կախված է նրա ծնված տարվա եղանակից

Տարվա եղանակը, որի ընթացքում ծնվել է մարդը, ազդում է նրա տրամադրության եւ խառնվածքի վրա, տեղեկացնում է Eurek Alert-ը: Նման եզրահանգման են եկել Հունգարիայի գիտնականները: Պրոֆեսոր Քսենիա Գոնդը նշում է, որ այդ պնդումն ապացուցում են բիոքիմիական հետազոտությունները: Խնդիրն այն է, որ տարբեր հորմոններ տարվա տարբեր եղանակներին փոփոխվում են, եւ դրանց համադրումը ողջ կյանքի ընթացքում իր ազդեցությունն ունենում է:

Այսպիսով, ընդհանուր առմամբ՝ ամռանը ծնված մարդիկ ավելի բարձր տրամադրություն են ունենում, ավելի կենսախինդ են լինում՝ ի տարբերություն ձմռանը ծնված մարդկանց: Գարնանը կամ ամռանը ծնված մարդիկ ավելի լավատես են լինում: Իսկ ահա ձմռանը ծնվածները դյուրագրգիռ չեն լինում:

Աշնանը ծնվածները ավելի շատ են տառապում դեպրեսսիաներից, քան ձմռանը ծնվածները:

Սակայն պետք է հիշել, որ այս կանխատեսումներն ընդհանուր են անհատական դեպքերը կարող են բոլորովին այլ լինել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ