15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փորձել են թաքցնել ձյուն մաքրող մեքենան. ԶԼՄ-ները վերծանել են ՛՛Վնուկովոյի՛՛ ավիավթարից հետո օդանավակայանի աշխատակիցների բանակցությունները /վիդեո/

Ռուսական ԶԼՄ-ներում են հայտնվել՛՛Վնուկովո՛՛ օդանավակայանի աշխատակիցների բանակցությունների ձայնագրությունները, որոնք կարող են օգնել ոստիկաններին բացահայտել հոկտեմբերի 21-ին ՛՛Վնուկովոյում՛՛ տեղի ունեցած ավիավթարի հանգամանքները: Ըստ այդ ձայնագրությունների՝ օդանավակայանի աշխատակիցները վթարից հետո փորձել են թաքցնել վթարի պատճառ դարձած ձյուն մաքրող մեքենան, տեղեկացնում է LifeNewsը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Մոսկվայի ՛՛Վնկուկովո՛՛ օդանավակայանում կործանվեց ֆրանսիական մասնավոր ինքնաթիռը, որի արդյունքում 4 հոգի մահացան, այդ թվում՝ նավթային խոշոր Total ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին: Ֆրանսիական օդանավը բաժվել էր ձյուն մաքրող մեքենային, կորցրել արագությունն ու այրվել:

Լրագրողները նշում են, որ դիսպետչերը երկու անգամ ձյուն մաքրող մեքենաներին դուրս գալու հրահանգ է տվել, սակայն վերջին մեքենան շարասյունից հետ է մնացել:

Բացի այդ՝ համաձայն ձայնագրությունների՝ անմիջապես վթարից հետո օդանավակայանի աշխատակիցները փորձել են թաքցնել ձյուն մաքրող մեքենան: Այն արագ տեղափոխվել է ավտոկայանատեղիներից մեկը, այդ պատճառով էլ ոստիկաններից երկու ժամ է պահանջվել՝ մեքենան հայտնաբերելու համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ