«Աստծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին»
Ամեն ինչի իմաստը հոգևոր է – և իշխանության, և քաղաքականության, և պատերազմի, և մնացածի: Երբ այս մասին խոսում ես, ասում «էլի բերեց Աստծուն խառնեց ամեն ինչի մեջ»: Չես կարող Արարչին դուրս դնել ինչ որ բանից, քանի որ ամեն ինչ ինքն է արարել ու տիրում: Բայց եթե դու ուզենաս Իրեն դուրս դնես, ապա այդ քարը, որ դու մերժեցիր, անկյունաքար է դառնալու (Մթ. 21:42): Մենք այս վիճակին ենք, որովհետև իմաստություն չենք փնտրում:
Եթե ասեմ ապաշխարություն չենք փնտրում, ապա շատերը նույնիսկ չեն էլ հասկանում այդ բառի իմաստը (սգալ սեփական մեղքերի համար), ուր մնաց թե անեն այդ ծանր ու քաղցր դարձը: Բայց Աստծո Խոսքը երկու դաս ունի մեզ համար, որ պետք է օգտագործենք կյանքում:
1. – «Երանի այն մարդուն, որ իմաստություն կգտնի…» (Առ. 3:13):
Այսինքն, երանի այն մարդուն, ով մտածել է սիրում:
Եվ 2րդ – «Աստծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին» (Եփես. 6:10-11): Այսինքն՝ սովորեք Աստծո պատվիրանները ու ամեն ինչ քննեք Աստծո չափանիշով, տեսեք դե՞մ է, թէ՞ կողմ, ու մի՛ արեք Քրիստոսին հակառակ բան: Որպեսզի զորանաք:
Արմեն Հարեյան