15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Աստրախանում հայ երիտասարդը հրդեհից դուրս է բերել երեխային

Աստրախանում 25-ամյա Արմեն Տարասյանն այրվող տանից երեխայի է դուրս բերել՝ փրկելով նրա կյանքը, հաղորդում է yug.svpressa.ru-ն:

Հայ տղան հրդեհի ժամանակ գտնվել է հարեւան տանը եւ երբ բացականչություններ է լսել, թե երեխա է այրվում, անմիջապես օգնության է հասել:

՛՛Երիտասարդը պատուհանից մտել է հրդեհվող տուն, մի քանի մետր այն կողմ գիտակցությունը կորցրած փոքրիկ աղջկա է նկատել եւ երեխային դուրս է բերել այրվող տանից: 3-ամյա փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել՛՛,- ԱԻՆ Աստրախանի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Անժելիկա Բարինովան:

Աստրախանի ԱԻՆ գլխավոր վաչությունը հատուկ շնորհակալություն է հայտնել Արմեն Տարասյանին՝ նշելով, որ նրա արարքը մեծագույն հարգանքի է արժանի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ