Ընկերությունը երեխաների համար արտասահմանյան էքսկուրսիաներ է կազմակերպել եւ այնտեղ բռնաբարել նրանց
_1414073315.jpg)
Մոսկվայում ձերբակալվել են տուրիստական գործակալության 4 անդամներ, որոնք կասկածվում են մանկապղծության մեջ: Նախնական տվյալներով՝ հանցավոր խումբը դպրոցականների համար արտասահմանյան շրջագայություններ է կազմակերպել, որոնց ընթացքում նրանց բռնաբարել են:
Հանցագործները երեխաներին ուղեկցելիս են եղել արտասահմանյան էքսկուրսիաներին իբրեւ էքսկուրսավարներ եւ այնտեղ բռնաբարել են նրանց: Հանցավոր խմբի զոհ են դարձել 10-14 տարեկան երեխաներ, որոնք ապահովված ընտանիքից են, սակայն ծնողները հիմնականում նրանց քիչ ուշադրություն դարձնելիս են եղել:
Հանցավոր խումբը պատահաբար է բացահայտվել: Նրանցից մեկի կինը սոցցանցում տեսել է ամուսնու ու մի անչափահաս երեխայի նամակագրությունն ու անմիջապես ոստիկանություն է դիմել: Ձերբակալվածները 27, 37, 34 եւ 43-ամյա տղամարդիկ են: