28 Հունիսի, Saturday, 2025
KFC

10-ամյա մարդասպան երեխայի ծնողները չեն ցանկանում, որ նա բանտից դուրս գա

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում ոստիկանները հետաքննում են 90-ամյա կնոջ սպանության հանգամանքները: Սպանության մեջ մեղադրվում է 10-ամյա մի երեխա, ով այժմ կալանքի տակ է, հաղորդում է The Daily Mail-ը:

Ինչպես պարզվել է, 10-ամյա Տրիստին Կուրիլեից վախենում են անգամ նրա հարազատ ծնողները, նրանք խնդրել են ոստիկանությանը տղային բանտից չազատել մինչ դատաքննության ավարտը:

Ինչպես պարզվել է գործի մանրամասներից, 10-ամյա տղան գնացել է իր 69-ամյա պապիկին հյուր եւ վիճել նրա 90-ամյա ընկերուհու հետ: Տարեց կինը երեխային նկատողություն է արել, ինչից բարկացած՝ տղան հարձակվել է կնոջ վրա ու սկսել խեղդել նրան, այնուհետեւ բռունցքներով հարվածել է դեմքին եւ փորին: Կինը մահացել է կոկորդի վնասվածքից:

Ոստիկաններին տղան ասել է, որ պարզապես ցանկացել է ՛՛խելքի բերել՛՛ տարեց կնոջը:

Երեխայի մայրն ասել է, որ տղան միշտ խնդրահարույց երեխա է եղել: Այժմ դատարանը սպասում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին՝ պարզելու համար, թե երեխան հոգեկան խնդիրներ ունի, թե ոչ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ