17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

”Վնուկովոյի՛՛ ավիավթարի ականատեսը մանրամասներ է պատմել

՛՛Վնուկովո՛՛ օդանավակայանի աշխատակիցները վատ են տիրապետում անգլերենին եւ հնարավոր է՝ սխալ հրահանգներ են տվել ձյուն մաքրող մեքենայի վարորդին: Այդ մասին ասել է ֆրանսիացի մի օդաչու, ով պատահմամբ ականատես է եղել Մոսկվայի ՛՛Վնուկովո՛՛ օդանավակայանում տեղի ունեցած ֆրանսիական մասնավոր ինքնաթիռի կործանմանը: Օդաչուն, սակայն, նախընտրել է չհրապարակել անունը, հաղորդում է Звезда հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ օրերս ՛՛Վնուկովոյում՛՛ մասնավոր ինքնաթիռ էր վթարի ենթարկվել, ինչի արդյունքում 5 հոգի էին մահացել:

Օդաչուն պատմել է, որ ինքը պետք է թռչեր անմիջապես կործանված Falcon ինքնաթիռից հետո, այդ պատճառով էլ ավիավթարի ականատեսն է դարձել: Նա նշել է, որ լսել է, թե ինչպես է դիսպետչերը շատ վատ անգլերենով խոսում, որը հիմնականում անհասկանալի է եղել:

Օդաչուն ասել է, որ երբ ինքնաթիռն օդ է բարձրացել, բախվել է ձյուն մաքրող մեքենային ու սկսել այրվել: Ընդ որում, ականատեսի պատմելով, եղանակային պայմաններն ու տեսանելիությունը նորմալ են եղել եւ չէին կարող վթարի պատճառ դառնալ: Իսկ ահա օդանավակայանի թռիչքուղու լուսավորությունը, ֆրանսիացի օդաչուի պնդմամբ, շատ վատն է, օդաչուները թռիչքուղու կեսն էլ չեն կարողանում տեսնել: Ըստ նրա՝ թերեւս դա է եղել պատճառը, որ կործանված ինքնաթիռի օդաչուն ուշ է տեսել ձյուն մաքրող մեքենան: Վթարի պատճառ, օդաչուի խոսքով, կարող էր լինել նաեւ դիսպետչերների վատ անգլերենը, որով հրահանգները շատ դժվար է հասկանալ:

՛՛Ամեն դեպքում ձյուն մարքող մեքենան այդտեղ չպետք է որեւէ գործ ունենար: Նախօրեին երեկոյան անձրեւ էր եկել, սակայն ձյուն չկար: Միանշանակ, վթարի պատճառը մարդկային գործոնն է՛՛,- ասել է ականատես օդաչուն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ