23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հունվարի 14-ի խորհուրդը /տեսանյութ/

«Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և Դու ի՞նձ մոտ ես գալիս» (Մատթ. 3:14)
 
Սուրբ Հովհաննես Կարապետի ծննդյան տոնն է
 
«Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով» (Մատթ. 3:11)։ Այս խոսքերը պատկանում են Սուրբ Հովհաննես Մկրտչին, ով ավետեց Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի գալուստը: Նա կամուրջն է Հին և Նոր Կտակարանների, և բոլոր մարգարեներից տարբեր է նրանով, որ եթե մյուսները խոսում էին Փրկչի գալուստի մասին, նա ունեցավ հնարավորությունը տեսնելու և մկրտելու Նրան: Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխավոր առաքելությունը, որով և նա հիշատակվում է, Քրիստոսին մկրտելը և Նրան իբրև խոստացյալ Մեսիա հայտարարելն էր:
Սուրբ Հովհաննես Կարապետի մասին Փրկիչն ինքը շատ բարձր կարծիք ուներ:
 
«Ճշմարիտ եմ ասում ձեզ կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել. բայց երկնքի արքայության մեջ ամենից հետինը նրանից մեծ է » (Մատթ. 11:11),- ասում է նա Սուրբ Հովհաննես Մկրտչի մասին վկայության մեջ: Սուրբ Հովհաննես Մկրտիչը զարդարված էր աստվածային շնորհով դեռևս իր ծննդյան ավետիսի պահից, երբ նրա հայրը՝ Զաքարիա քահանայապետը տաճարում աղոթելիս հրեշտակի միջոցով իմացավ որդու ծննդյան բարի լուրը: Երբ Զաքարիան թերահավատությամբ մոտեցավ հրեշտակի ավետիսին, համրացավ, իսկ Սուրբ Հովհաննես Կարապետի ծնունդով՝ սկսեց խոսել և օրհնաբանեց Տիրոջը:
 
Սուրբ Հովհաննես Մկրտիչը Քրիստոսին ճաաչել և Նրա Սուրբ Ծնունդի համար ցնծացել է դեռևս չծնված: Երբ Եղիսաբեթի՝ նրա մոր մոտ եկավ Սուրբ Մարիամ Աստվածածինը, նա Սուրբ Հոգով լցվելով բացականչեց.«Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44):
Սուրբ Հովհաննես Կարապետը Քրիստոսին ճանաչեց, երբ Փրկիչը Գաիլիայից Հորդանան եկավ՝ նրանից մկրտվելու: Նա խոնարհաբար ասաց Քրիստոսին. «Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և Դու ի՞նձ մոտ ես գալիս» (Մատթ. 3:14):
 
Նա իսկապես շատ խոնարհ էր իր հավատքի մեջ և անդավաճան: Եվ մենք էլ՝ որպես քրիստոնյաներ, մեր հոգևոր ուղով անցնելիս շատ բան ունենք սովորելու Սուրբ Հովհաննես Կարապետից: Նա մեզ համար բացառիկ օրինակ է խոնարհության, Աստծո գործերը կասկածի տակ չդնելու, գործելու՝ Աստծո կամքով: Սուրբ Հովհաննես Կարապետն օրինակ է Քրիստոսի նկատմամբ նվիրվածության: Եվ հենց այս հատկանիշների, նման բացառիկ խոնարհության շնորհիվ էլ նա դասվեց սրբերի շարքը՝ դառնալով Աստվածածնից հետո հաջորդ մեծագույն սուրբը:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ