Կան գյուղապետարաններ, որ լույսի վարձ չեն կարողանում մուծել
”Այդպես էլ չասացիք, թե որոնք են կոնկրետ լինելու այդ համայնքները, որոնց արտոնություններ են տրվելու’’,-Ազգային ժողովում սահմանամերձ գյուղերում գործունեությունը հարկերից ազատելու և մի քանի այլ օրենքների փաթեթի քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին դիմեց անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Նա նշեց, որ եթե կառավարությունը կատարել է գույքագրում, ապա պիտի կոնկրետ հաշվարկ էլ ունենա: ‘’Ու ո՞րն է արդյոք տրամաբանությունը, եթե մեր օրենքը կոչվում է սահմանամերձ տարածքներին հարկերից ազատելու մասին օրենք, բայց հողահարկից չենք ազատում: Կան գյուղեր, որոնց գյուղապետարանները լույսի վարձ չեն կարողանում մուծել: Դուք նշեցիք, որ սկզբից համեմատաբար փոքրերը առաջ կգնան, հետո մեծերը: Ինչու՞ հստակություն չկա’’,-հարցրեց նա:
Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ իր նշաց հարաբերականորեն ավելի փոքրին անցնելը վերաբերում էր ավելացված արժեքի հարկին: ‘’Ես նշեցի, որ արտոնությունն ի սկզբանե վերաբերելու է համեմատաբար փոքր հարկատուներին, որոնք մինչև 100 միլիոն դրամ հարկ վճարողներն են: Նրանց տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ բավական մեծ է: Բոլոր դեպքերում հողի հարկի, գույքահարկի դեպքում փոխհատուցում լինելու է’’,-պատասխանեց նա:
Փոխնախարարը հիշեցրեց, որ հիմա էլ Կառավարությունը 65միլիոն դրամի փոխհատուցում տալիս է :