09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աղջիկը հրաշքով է փրկվել մարզադաշտի գնդակոծությունից /վիդեո/

Դոնեցկում աղջիկը հրաշքով է փրկվել Ուկրաինայի ուժայինների կողմից ՛՛Դոնբաս Արենա՛՛ մարզադաշտի գնդակոծությունից: Մարզադաշտում հզոր փայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում տեղի ՛՛Շախտյոր՛՛ ֆուտբոլային թիմին պատկանող ՛՛Դոմբաս Արենայի՛՛ մի մասը փլուզվել է:

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է մարզադաշտի մոտակայքում զբոսնող աղջիկը պարզապես հրաշքով ողջ մնում ռեալ մահվանից:

Կադրերում երեւում է, թե ինչպես է աղջիկը մոտենում մարզադաշտի մուտքին, երբ հենց նրա կողքին ընկնում է մետաղա մեծ սարքը: Երեխային է մոտեցել մարզադաշտի անվտանգության աշխատակիցն ու նրան արագ հեռացրել այդտեղից:

՛՛Շախտյոր՛՛ թիմի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ՛՛Այն, որ մարզադաշտի երեկվա պայթյունից ու կրակահերթերից մարդիկ չմահացան, պարզապես երջանիկ պատահականություն է: Իսկական հրաշք է, որ աղջիկը կենդանի մնաց: Պետք է անհապաղ դադարեցնել այս անիմաստ պատերազմը՛՛:

Նշենք նաեւ, որ գնդակոծության արդյունքում մարզադաշտը լրջորեն տուժել է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ