17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ավիավթար Մոսկվայի “Վնուկովո” օդանավակայանում. մահացածների թվում է Total կոնցերնի ղեկավարը /ֆոտո, վիդեո/

Այս գիշեր Մոսկվայի “Վնուկովո” օդանավակայանում “Ֆալկոն-50” մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում 4 հոգի մահացել է:

Վթարի պատճառի նախնական 4 վարկած է քննարկվում: Հայտնի է, որ ինքնաթիռը բարձրացել է օդ, եւ անմիջապես օդաչուներից հաղորդագրություն է ստացվել, որ ինքնաթիռը խափանվել է, հայտնում է LifeNews-ը:

Օդաչուները կրկին վայրէջք են կատարել, ինչի արդյունքում էլ օդանավը շրջվել է ու միանգամից սկսել այրվել:  

Վարկած կա նաեւ, որ ինքնաթիռը օդ բարձրանալիս բախվել է ձյուն մաքրող մեքենային, ինչից արագությունը նվազել է, եւ ինքնաթիռը վայր է ընկել:

Դեպքի վայր ժամանած փրկարարները պայթյունի վտանգի պատճառով ժամանակին չեն կարողացել վիրավորներին օգնել, ինքնաթիռում գտնվող 4-ն էլ մահացել են:

Պարզվել է նաեւ, որ ինքնաթիռում է եղել ֆրանսիական հայտնի Total նավթային ընկերության ղեկավար Կրիստոֆ դե Մարժերին, ում մահվան փաստն արդեն հաստատել է ընկերության անձնակազմը: Վերջինը Ռուսաստան էր ժամանել` վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ ժողովի մասնակցելու, եւ ինքնաթիռով վերադառնում էր Փարիզ: Նրանից բացի` ինքնաթիռում եղել են անձնակազմի 3 անդամներ:

Интерфакс-ը հայտնում է, որ ինքնաթիռի սեւ արկղերն արդեն ոստիկանության մոտ է: Ինքնաթիռի կործանման պատճառներից դիտվում են օդաչուների սխալը, ինչպես նաեւ ձյուն մաքրող մեքենայի վարորդի սխալը: Տեղեկություններ կան նաեւ, որ վերջինը հարբած է եղել եւ չի տեսել օդ բարձրացող ինքնաթիռը: Վարորդը վնասվածքներ չի ստացել, սակայն հիվանդանոցում է` շոկային վիճակում:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: “Վնուկովո” օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են ինքնաթիռների ընդունումն ոեւ թռիչքները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ