Թոշակառուն մեղադրվում է 5-ամյա երեխայի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ
Սարատովում 72-ամյա թոշակառու է ձերբակալվել, ով մեղադրվում է հարեւանուհու 5-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ:
Քննության տվյալներով՝ 2014-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին տղամարդն իր տանը բռնի սեռական գործողություններ է կատարել 5-ամյա աղջնակի նկատմամբ:
Ոստիկանություն է դիմել փոքրիկի մայրը՝ նշելով իր կասկածների մասին: Թոշակառուին ձերբակալել են, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
|