01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լևոն Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. Արման Մուսինյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը։

«Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի պատասխան, հայտնում եմ:

Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու», – հայտնել է Մուսինյանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի գրառմանն արձագանքել էր Ռոբերտ Քոչարյանիի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հայտարարելով՝ «սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ