07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Գրկող բազմոցներ` միայնակ մարդկանց համար /ֆոտո/

Ճապոնական Unicare ընկերությունը Տոկիոյում բացված տնային խնամքի ու վերականգնողական միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է մի բազմոց, որը ստեղծվել է հատուկ միայնակ տարեցների համար:

Բազմոցի թիկունքը հատուկ ժպտացող երկար թևերով տիկնիկի տեսք ունի: Այն “գրկում” է միայնակ մարդկանց` ստիպելով նրանց ջերմություն զգալ: Բազմոցը ստեղծողները վստահեցնում են, որ այն մխիթարանք կլինի այն մարդկանց համար, ովքեր չունեն մեկը, ում հետ կարելի է գրկախառնվել:

Բազմոցի արժեքը 46 հազար իեն է` մոտ 420 ԱՄՆ դոլար: Unicare ընկերության ներկայացուցիչը պատմել է, որ այն կարելի է հարմարեցնել նաև նստասայլակով հաշմանդամներին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ