Աշնանային զգեստապահարանի 10 անփոխարինելի պարագաներ
Աշունն արդեն իր լիարժեք իրավունքների մեջ է մտել, եւ եթե մինչեւ հիմա դեռ ձեր աշնանային զգեստապահարանը չեք թարմացրել, ապա անհապաղ պետք է անցնեք գործի:
Որոնք են այն 10 պարագաները, որոնք յուրաքանչյուր կին պետք է ունենա իր աշնանային զգեստապահարանում:
Դասական տրենչ
Այս տրենչ-պիջակներն անփոխարինելի են աշնանը: Բացի այդ, դրանք կարելի է հագնել թե գործնական, թե անձնական հանդիպումների գնալիս: Նման տրենչները հատկապես անհրաժեշտ են աշնան առաջին ամսվա օրերի ընթացքում:
Թեթեւ վերարկու կամ պոնչո
Սա կարող եք իբրեւ տրենչի ավելի “ծանր” տեսակն օգտագործել: Ավելի խոր աշնանը անհամեմատ ցուրտ է լինում, իսկ թեթեւ վերարկուները իսկական փրկություն կարող են դառնալ: Ընտրեք բաց գույնի վերարկու-խալաթ մոդելները, դրանք երբեք նորաձեւությունից դուրս չեն գալիս:
Կլոր, կովբոյական գլխարկներ
Նմանատիպ գլխարկները կանայք ամռանն էլ են կրում, իսկ ահա աշնան համար կարող են ընտրել ավելի մուգ գույնը եւ ավելի հաստ կտոր:
Ռեզինե կոշիկներ
Եթե ձեզ թվում է, որ ռեզինե կոշիկներ միայն երեխաներն են հագնում, սխալվում եք: Անձրեւներով առատ աշնանը ռեզինե կոշիկները, եթե հատկապես դրանք նորաձեւ նախշերով են, անփոխարինելի կարող են լինել:
Վառ շալ Աշնանային գույների հետ անչափ գեղեցիկ են դիտվում վառ, գունագեղ նախշերով շալերը
Փափուկ, բրդյա բլուզ կամ կարդիգան
Նման բլուզը “անդավաճան” կերպով ձեզ կջերմացնի աշնանային ցուրտ օրերին:
Հաստ կրունկով կոշիկներ
Կոշիկի նման մոդելը եւ գեղեցիկ կնայվի ոտքերին եւ կօգնի պաշտպանել աշնանային ջրափոսերից:
Կարճ շալվարներ կամ ջինսեր
Կարճ շալվարները, որոնք սրունքին ավելի են նեղանում, հրաշալի ընդգծում են կնոջ բարեմասնություննեը:
Ոչ վառ զգեստ
Աշնանն ավելի լավ է շատ վառ զգեստներ չկրեք, ավելի հանգիստ տոներ նախընտրեք, փոխարենը կարող եք նման զգեստը համալրել վառ շալով:
Մեծ ու տարողունակ պայուսակ
Պայուսակը, որում կարող եք տեղավորել “ձեր ողջ կյանքը ու դեռ մի բան էլ ավելին”, անփոխարինելի կդառնա ձեզ համար այս աշնանը: Եթե դրսում քամի լինի, դրանում կարող եք թեթեւ շալ կամ ժակետ տեղավորել: