20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գյումրեցի 215 ընտանիքի բնակարան է տրամադրվելու

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է Գյումրու շահառու ճանաչված ընտանիքներից 215-ին տրամադրել բանկարանների գնման վկայագրեր: Նման ընտանիքները 450-ն են: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ շահառուների նախնական թիվը 430 էր, մոտ 20 ընտանիք դատարանի միջոցով ապացուցել են իրենց շահառու լինելը: ‘’Այս որոշումով լուծվում է 215-ի խնդիրը: Հաջորդ կեսի խնդիրը կուծենք 2015-ին, և աղետի գոտուց տուժաների հարցն արդեն լուծված կլինի’’, վստահեցրեց նա:

Նախարարի ներկայացմամբ՝ կոնկրետ հաշվառում չկա, թե Գյումրիում քանի դատարկ բնակարան կա, բայց հաշվառում արել են, թե որքանով շահառուները կարող են գնել այդ բնակարանները: Եվ եթե այդքան ընտանիք բնակարան գնի Գյումրիում, այնտեղ անշարժ գույքի շուկայում բավականին աշխուժություն կլինի:

‘’Ավելի ճիշտ է, որ բնակարանները տրամադրվեն այս տարբերակով: Սա նաև հնարավորություն է տալիս նրանց ընտրության: Գյումրիում դատարկ տները շատ են: Սա փորձված եղանակ է, կիրառվել է նախկինում և դրական արդյունքներ է տվել’’: Նախարարը նաև նշեց, որ բնակչին առձեռն չեն տալիս գումար, այդ գումարը փոխանցում են գնվելիք բնակարանի սեփականատիրոջը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ