23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Էբոլայի վարակակիրներից երկուսը “վերակենդանացել են” սեփական թաղման օրը

Լիբերիայում Էբոլա վիրուսով հիվանդացած երկու կանայք արթնացել են սեփական թաղման օրը: Միջադեպը տեղի է ունեցել Գանտա քաղաքում, հաղորդում է RT-ն:

40 եւ 60 տարեկան կանայք վարակվել էին էբոլայով եւ տեւական ծանր վիճակում լինելուց հետո մահացած են համարվել: Սակայն իրենց թաղման օրը կանայք հանկարծակի արթնացել են, ինչը մեծ իրարանցում է առաջացրել մարդկանց շրջանում: Թաղման մասնակիցներից շատերը մտածել են, թե ուրվական են տեսնում, այնինչ իրականում կանայք մահացած չեն եղել:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` այս պահի դրությամբ Էբոլայով վարակվածների թիվը կազմում է 6574 հոգի: Վիրուսի արդյունքում մահացածների թիվը կազմում է 3 091 հոգի:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ