20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհուրդը դատապարտում է ” իսլամական պետության” կողմից իրականացվող եկեղեցիների ավերումը

Ի համերաշխություն հայ եկեղեցու

Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհուրդը դատապարտում է իսլամական պետության կողմից իրականացվող եկեղեցիների ավերումը: 

Գերմանիայի բողոքական եկեղեցին սարսափով և զայրութով է արձագանքել իսլամական պետության կողմից սիրիական Դեյր Էլ Զորի հայկական Սուրբ Նահատակաց եկեղեցու պայթեցմանը: Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդ Սրբազան Գարեգին Տիգրան Բեկչյանին ուղղված համերաշխության նամակում Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհրդի նախագահ Նիկոլաուս
Շնայդերը և արտերկրի հարցերով եպիսկոպոս Պետրա Բոսե-Հուբերն իրենց կարեկցանքն են հայտնել. “Մենք գիտենք, որ այս եկեղեցին նաև Ցեղասպանության հուշահամալիր էր, որն հավերժացնում էր 1915թ. հայ քրիստոնյաների նկատմամբ Օսմանյան կայսրությունում կատարվածի հիշատակը: Տեղյակ լինելով այս սարսափելի ավերիչ գործողություններին՝ խնդրում եմ վստահ եղեք, որ մենք  մեր համերաշխությունն ենք հայտնում հայ հավատացյալ քույրերին և եղբայրներին, Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին և բոլոր այն մարդկանց, ովքեր տառապում են իսլամական պետության գործողություններից, և աղոթում ենք նրանց համար”:

Սիրիական Դեյր Էլ Զորի հայկական եկեղեցին, որը հիշեցնում էր 1915թ. ավելի քան 150000 հայերի կոտորածների փաստը, ըստ լրատվամիջոցների  իսլամական պետության կողմից  հիմնովին պայթեցվել է:

“Մենք մերժում ենք ինչպես “Իսլամական պետության” կողմից մարդկանց նկատմամբ կիրառվող բռնությունը, այնպես էլ կրոնական և պատմական տեղագրության ոչնչացումը”,- նշել են Շնայդերը և  Բոսե-Հուբերը:

“Մենք վստահ ենք, որ եկեղեցիների և հուշավայրերի ավերումը երբեք չի կարող սրբել տեղի ունեցած անարդարության մասին հիշողությունը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ