Մեքենայով Մոսկվա մտնելը կարող է վճարովի դառնալ

Մոսկվայի տրանսպորտի վարչությունը մտադիր է վճարովի դարձնել մեքենայով մուտքը քաղաք, տեղեկացնում է Ведомости-ն:
Ներքին աղբյուրից հայտնի է դարձել, որ նախ ծրագրվում է միջազգային փորձի ուսումնասիրում: Կճշտվի նաև՝ արդյոք վարորդները պատրաստ են վճարել, թե գերադասելու են հասարակական տրանսպորտը:
Նախատեսվում է վճարումները մտցնել արդեն 2015-ից` Մոսկվա սիթիի տարածքի համար, եւ եթե ամեն ինչ բարեհաջող լինի, ապա 2016-ից նախագիծը կգործի լիարժեք: