Շոկ. տղամարդը նիհարել է 305 կիլոգրամ /ֆոտո/
Մեծ Բրիտանիայի բնակիչ, նախկին փոստատար Պոլ Մեյսոնը ինտերնետով մի կնոջ հետ է ծանոթացել եւ հանուն նրա նիհարել է ամբողջ 305 կիլոգրամով: Տղամարդը պատմել է, որ սկզբում ոչինչ խոսելիս չի եղել այն մասին, որ նրանց միջեւ կարող են ռոմանտիկ հարաբերություններ սկսվել: Պարզապես Պոլի մասին փաստագրական ֆիլմ դիտելուց հետո 40-ամյա Ռեբեկա Մաունտինը գրել է նրան Ֆեյսբուքով` առաջարկելով նրան իր օգնությունը: Կամանց-կամաց նրանք ընկերացել են, ապա` սիրահարվել:
Մինչ Ռեբեկայի հետ ծանոթանալը Պոլը կշռելիս է եղել 445 կիլոգրամ եւ սիրահարվելուց հետո որոշել է նիհարել: Դա նրան հաջողվել է, տղամարդը 305 կիլոգրամով նիհարել է եւ այժմ պատրաստվում է իրական կյանքում հանդիպել սիրելիին: