Ժաննա Ֆրիսկեն վերադառնում է նախկին կազմվածքին /ֆոտո/
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակը, ում մոտ մեկ տարի առաջ գլխուղեղի քաղցկեղ էր հայտնաբերվել, կամաց կամաց բարելավվում է: Երգչուհին բավականին նիհարել է եւ մեկնել է Չինաստան` վերականգնողական բուժման:
Համակարգչում մի լուսանկար է հայտնվել, որտեղ երգչուհին բավական նիհար է եւ գնումներ է կատարում: Երգչուհու տեսողությունն էլ գրեթե ամբողջովին վերականգնվել է:
Հիշեցնենք, որ գլխուղեղի քաղցկեղի հետեւանքով երգչուհին անճանաչելիորեն գիրացել էր եւ գրեթե կորցրել էր տեսողությունը: