Ադրբեջանցի ամեն 2-3-րդ սովորական օգտատիրոջ մոտ թաղման նկար է
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան հանրագրում ադրբեջանցի օգտատիրոջ գրառման լուսանկար է հրապարակել ու մեկնաբանել. «Ասում է՝ հոգնեցի մահվան լուրեր ստանալուց։
Առանց չափազանցության ադրբեջանցի ամեն 2-3-րդ սովորական օգտատիրոջ մոտ թաղման նկար է։
Երկու դիտարկում․
- Մարդկանց մեծամասնության մոտ խորանալու են դեռ էս տրամադրությունները։
- Սպանվածների նման քանակը և իշխանությունը կորցնելու սարսափն Ալիևին էլ ավելի խորն ու անմարդկային հանցանքների են մղելու սեփական հասարակության դեմ»։