Ադրբեջանի կորուստները՝ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա եւ 400-ից ավելի անձնակազմի կորուստ․ ՊԲ
Այս պահին շարունակվում են ռազմական գործողությունները հյուսիսային, հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններով. Մարտական գործողությունների ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի տեղ-տեղ ավելանում եւ աճում է: Այս մասին, քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Այսօրվա դրությամբ, ժամը 17-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի հետեւյալ կորուստները՝ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա եւ 400-ից ավել անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ»,-ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով, նախնական տվյալներով, պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ունեն 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ:
«ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերին, այդ թվում նաեւ մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական առաջխաղացման փորձերը կասեցնելով՝ պատճառելով նրան կենդանի ուժի եւ զրահատեխնիկայի զգալի կորուստներ:
«2-օրյա համառ մարտերը բնավ չեն ընկճել մեր անձնակազմին, ընդհակառակը, դրանով Արցախի բանակի երիտասարդ սպաներն ու զինվորները ձեռք են բերում մարտական գործողությունների վարման հարուստ փորձ: Անփնակազմի մարտական ոգին բարձր է եւ պատրաստ է կատարելու հետագա առաջադրված բոլոր խնդիրները: Մենք ուժեղ ենք, քան երեւէ, քանի որ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ նժարին դրված է հայ ժողովրդի արցախյան հատվածի ֆիզիկական գոյության հարցը»,-ընդգծեց նա: