Հանուն փառքի աղջիկը երրորդ կուրծք է ավելացրել մարմնին /վիդեո/
Ամերիկայի երիտասարդ բնակչուհին հանուն փառքի տարօրինակ քայլի է գնացել` նա երրորդ կուրծք է ավելացրել մարմնին` փորից ճարպ վերցնելով:
Ժասմին Տրիդեւիլը պլաստիկ վիրահատության վրա 7 հազար դոլար է վճարել: Նա ասում է, որ նման քայլի է գնացել` համացանցի միջոցով ողջ աշխարհով մեկ հայտնի դառնալու համար:
Եվս մեկ հետաքրքիր պատճառ է աղջկան դրդել նման քայլի, նա ասել է, որ ինքը բացարձակ ցանկություն չունի տղամարդկանց հետ հանդիպելու, եւ երրորդ կուրծք է ավելացրել, քանի որ դրանից հետո ոչ մի տղա չի ցանկանա իր հետ հանդիպել:
Այժմ Ժասմինն իրեն շատ լավ է զգում երեք կրծքերով, լուսանկարները ակտիվորեն տեղադրում է համացանցում, սակայն նրա ծնողները ցավագին են ընդունել այս վիրահատությունը եւ նույնիսկ դադարել են շփվել դստեր հետ դրանից հետո: