Գողը, փախչելով անվտանգության աշխատակցից, մեքենայի տակ է ընկել
Պետրոզավոդսկում երիտասարդը փախչելիս է եղել խանոթի անվտանգության աշխատակցից, որտեղից գողություն է արել, եւ ընկել է ավտոմեքենայի տակ: Ինչպես հայտնի է դարձել, երիտասարդը մեկ շիշ լիմոնադ է գողացած եղել, գրում է Karelia.ru-ն:
Ականաստեսները պատմել են, որ վրաերթի ենթարկվելուց հետո թեեւ երիտասարդը վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է վեր կենալ ու փախչել: