Նոր չարիք. Էբոլա վիրուսի համաճարակը անկառավարելի է դարձել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոսել է Էբոլա վիրուսից, որով արդեն հազարավոր մարդիկ են վարակվել, եւ կան բազմաթիվ մահացածներ, եւ ասել է, որ վարակվածների թիվը կարող է հասնել տասնյակ հազարավորների:
Օբաման Արեւմտյան Աֆրիկա կուղարկի ավելի քան 3 000 զինվորականներ, որպեսզի նրան Էբոլայի դեմ պայքարի բժշկական կենտրոններ կազմակերպեն, տեղեկացնում է Газета.ру-ն:
Մասնավորապես նախատեսվում է այս երկրներում 17 հոսպիտալ հիմնել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բիլ Գեյթսը 50 միլիոն դոլար է հատկացնելու` վիրուսի դեմ պայքարի համար:
Նշենք, որ Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը սուր, բարձր մահաբերությամբ հիվանդություն է: Այն փոխանցվում է հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման արդյունքում /շփում արյան, օրգանիզմի հեղուկ արտազատուկների, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների հետ/: