Սրտի կաթված է ստացել օդանավում
62-ամյա Ջեք Ջորդանն օդանավում սրտի կաթված է տարել, սակայն օդանավի ուղեկցորդուհին հրաժարվել է ուղեւորին փրկելու համար միացնել ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորը: Պատճառն ուղեւորի մազոտ կուրծքն է եղել, տեղեկացնում է Mail Online-ը:
Ամուսնու հետ օդանավում գտնված Քերոլայն Ջորդանը պատմել է, որ բուժքույրը եւ ֆիզիոթերապեւտը փորձել են վերակենդանացնել իր ամուսնուն` սիրտ-թոքային ռեանիմացիայի միջոցով, սակայն ուղեկցորդուհին կտրականապես մերժել է մեկ այլ ուղեւորի` դեֆիբրիլյատոր օգտագործելու առաջարկը: Բորտ-ուղեկցորդուհին ասել է, որ տղամարդը շատ մազոտ կուրծք ունի, եւ նախ անհրաժեշտ է սափրել այդ մազերը:
Այժմ տղամարդու այրին քննադատում է ավիափոխադրողին՝ հայտարարելով, որ ավիաընկերությունից ավելի գրագետ անձնակազմ է ակնկալել:
“Նման պարագայում նախ պետք էր դեֆիբրիլյատոր օգտագործելն էր: Քերոլայնն ասում է, որ իր ամուսնուն անմիջապես օգնություն ցուցաբերելու եւ սարքը կիրառելու փոխարեն անձնակազմը որոշել է նախ սափրել նրա կուրծքը: Տղամարդն արդեն չի դիմացել մինչեւ գործողության ավարտը եւ մահացել է”,- հայտարարել են փորձագետները: