15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուսաստանն Ուկրաինայում զինված միջամտություն չի ցուցաբերի. Լավրով

Ուկրաինայում տիրող իրավիճակին Ռուսաստանի կողմից զինված միջամտություն տեղի չի ունենա: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքինգործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

“Զինված միջամտություն չի լինի: Մենք կողմ ենք այս ողբերգության, այս ծանր ճգնաժամի բացառապես խաղաղ կարգավորմանը”,- ասել է Լավրովը` նշելով, որ գլխավորն այն է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը Կիեւից պահանջեն դադարեցնել խաղաղ բնակչության դեմ զենք կիրառելը:

Հարկ է նշել, որ օրերս Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեղադրել էր Ռուսաստանին նրանում, որ ռուսական զորքերը պատերազմում են Ուկրաինայում, սակայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հերքել էին դա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ