Հակերները համացանց են տեղադրել աստղերի մերկ լուսանկարները /ֆոտո/
Հակերները համացանց են տեղադրել հանրահայտ դերասանուհիների եւ երգչուհիների մերկ լուսանկարները: Ենթադրվում է, որ լուսանկարները հափշտակվել են հաքերների կողմից՝ iPhone հեռախոսների iCloud ծառայությունը կոտրելու միջոցով: Հակերների կողմից մասնավորապես տուժել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են` Ջենիֆեր Լոուրենսը, Ռիհաննան, Քիմ Քարդաշյանը, Վայնոնա Ռայդերը, Սելենա Գոմեսը, Ավրիլ Լավինը եւ այլոք, տեղեկացնում է tjournal.ru-ն:
Սկզբում տեղադրվել է “Քաղցած խաղեր”-ի աստղ Ջենիֆեր Լոուրենսի ոչ այնքան բաց լուսանկարը, ապա արդեն հայտնվել են աստղերի ավելի ինտրիգային լուսանկարներ: Լորուրենսի փաստաբանը սպառնացել է պատասխանատվության ենթարկել ոչ միայն լուսանկարները հափշտակողներին, այլեւ դրանք տարածողներին:
“Սա անձնական կյանքի անձեռնմխելիության կոպիտ խախտում է: Իրավապահներն արդեն տեղյակ են կատարվածի մասին”,- ասել է դերասանուհու փաստաբանը: