Արյունոտ սեպտեմբերի մեկ. դպրոցում հարձակվել են աշակերտների վրա, կան զոհեր եւ վիրավորներ
Չինաստանի դպրոցներից մեկում այսօր` սեպտեմբերի մեկին, ողբերգություն է տեղի ունեցել: Շիյան քաղաքի դպրոցներից մեկ է ներխուժել Չեն անունով մի տղամարդ, մտել է դասարաններից մեկը եւ դանակահարել ուսուցչին ու աշակերտներին, փոխանցում է newsru.com-ը:
Տղամարդը դանակահարել է ուսուցչին եւ 8 աշակերտների, ապա պատուհանից ցած է նետվել եւ մահացել: Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանցից 3-ին փրկել չի հաջողվել:
Թե ինչն է եղել տղամարդու նման արարքի պատճառը, առայժմ պարզ չէ: Ոստիկաններն աշխատանքներ են տանում` մանրամասները պարզելու ուղղությամբ: