16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Սյունիքի մարզպետը խնդիր դրեց՝ չպետք է ազդի որակի վրա /ֆոտո/

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը երկուշաբթի՝ օգոստոսի 25-ին այցելեց Կապանի թիվ 2 ավագ դպրոցի նորակառույց շենք: Այն կառուցվում է պետբյուջեի ֆինանսավորմամբ, իսկ նախկին շենքը փլուզվել էր  2011թ. ամռանը:

 Իրականացված աշխատանքները փոքր-ինչ դանդաղում էին,  եւ մտավախություն կար  որ այս տարի էլ դպորցի սաները կուսանեն այլ շենքում: Սակայն վերջին մեկ տարում աշխատանքներին լայն թափ հաղորդվեց եւ այսօր արդեն դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մարզպետին հավաստիացրեց, որ նոր ուսումնական տարին կդիմավորեն նոր շենքում:

Շինարարներն էլ իրենց հերթին նշեցին, որ չնայած աշխատաքները նախատեսված է ավարտել այս տարվա հոկտեմբերի 10-ին, այնուամենայնիվ կանեն ամեն ինչ ժամկետից շուտ ավարտելու համար:

Սյունիքի մարզպետը իր իր պատրաստակամությունը հայտնեց դպրոցամուտը օր առաջ կազմակերպելու համար: Վահե Հակոբյանը նաեւ խնդիր դրեց՝  շինաշխատանքների շուտափույթ ավարտը չպետք է ազդի որակի վրա: Նշենք, որ դպրոցի կահավորումը արվելու է Սոցներդրումների հիմնադրամի կողմից:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ