11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վտանգված է Աստվածընկալ եկեղեցու վերականգնումը /ֆոտո, վիդեո/

2009թ-ից վերանորոգվող  Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի 13-րդ դարի Աստվածընկալ եկեղեցու շինարարությունը դադարեցվել է: Մի քանի օր է, այնտեղ աշխառտանքներ չեն իրականացվում, ինչը անհանգստացրել է ճարտարապետ Սուրիկ Սարոյանին: Նրա խոսքով, 2013թ-ին պետբյուջեով կառավարության որոշմամբ գումար է հատկացվել, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ գումարը հետ է գանձվել: Ճարտարապետի խոսքով, ինքը հիմա փորձում է փրկել կատարած աշխատանքները, քանի որ աշնանը հնարավոր է, որ եկեղեցին անձրեւներից փլուզվի: “Արդեն ծառ է աճել”,-ասաց նա:

Ի տարբերություն ճարտարապետի մտահոգության, լավատես էր Արագածոտնի մարզի հուշարձանների պահպանության վարչության պետ Մանուկ Մանուկյանը: Նա Henaran.am-ի հետ զրույցում զարմացավ, որ աշխատանքները դադարեցվել են ու խոստացավ ճշտել, լրացուցիչ զանգահարել:

Անկեղծ լինեմ ու խոստովանեմ՝ մտածեցի հերթական պաշտոնյայի հերթապահ պատասխանն էր: Սակայն մոտ երկու ժամից զանգահարեց ոլորտի պատասխանատուն եւ ասաց, որ վաղվանից աշխատանքները վերսկսվելու են: “Տեխնիկական խնդիրներ կային, լուծվել է, որ մի գումար հետ չի գանձվել: Աշխատանքները իրականացնում է ”Հուշարձանների վերականգնման կենտրոն” ՓԲԸ-ն”-ասաց Մանուկ Մանուկյանը:

Նշենք, որ Henaran.am-ը պարբերաբար անդրադառնալու է եկեղեցու վերականգման աշխատանքներին:

Ամեն դեպքում ճարտարապետի մտահոգությունը տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ