11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քաջարանցու ճակատին միշտ տաք քրտինք է /վիդեո, ֆոտո/

“Քաջարանցիների ճակատին երբեք սառը քրտինք չեք տեսնի: Միշտ տաք քրտինք է: Քաջարանցիներն ոչ ախ ունեն, ոչ վախ ունեն:Ունեն աշխատանք, ինչի արդյունքում էլ ճակատին տաք քրտինք է”,-ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը:

Երեկ օգոստոսի 21-ին Քաջարանը  նշեց հիմնադրման 56 ամյակը: Պատարագից հետո հարգանքի տուրք մատուցվեց զոհված ազատամարտիկների հուշահամալիրում, որից հետո սկսեցին տոնական միջոցառումները: Ծրագիրը հագեցած էր ու բազմաբնույթ, ցուցահանդեսներից մինչեւ տոնական սեղաններ, համերգից մինչեւ հրավառություն:

Վարդան Գեւորգյանը համոզված է, որ Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի ղեկավարության փոփոխությունը չի ազդի քաղաքի զարգացման եւ այլ սոցիալական ծրագրերի իրականացման վրա:

“Քաջարանը պրոբլեմ չունի, խնդիրներ ունի”,-ասաց քաղաքապետը:

Զրույցի այլ մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ