17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Շտապօգնության մեքենա սահմանամերձ համայնքին

Հանգստյան օրերին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Սահմանամերձ Մովսես գյուղում նախարարը սահմանապահ համայնքին շտապօգնության ավտոմեքենա, դեղեր ու բժշկական պարագաներ հանձնեց:

Այնուհետեւ եղավ Մովսեսի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, ծանոթացավ շենքային ու նյութատեխնիկական պայմաններին:

 “Մարզային առողջապահությունն առաջ է գնում, ինչը բխում է հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից: Նախարարությունը պատրաստ է աջակցելու սահմանապահ այս գյուղում առողջապահության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր հարցերի լուծմանը”,-ընդգծեց Արմեն Մուրադյանը:

Գյուղին հատկացված շտապօգնության ավտոմքենան կմահալրվի նաեւ պլանշետով, ինչը հնարավորություն կտա անգամ հեռավոր մարզում անմասն չմնալ Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի ներդրման գործընթացից:

ՀՀ առողջապահության նախարարը Մովսեսում այցելեց նաեւ մշակույթի տուն, դպրոց,  զրուցեց բնակիչների հետ: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ