Չգիտեմ, ինչ են խոսում ձեր երեւաններում.գերեվարված չինարեցու մայրը տեղյակ չէ
“Չգիտեմ, ինչ են խոսում ձեր երեւաններում, բայց Չինարի ոչ մի թուրք չի մտել: Ինչ ասես կլսենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչներից մեկը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ադրբեջանցիների կողմից օգոտսոսի 7-ին Թովուզի շրջանում գերեվարվել է Չինարիի 32-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը:
“Գյուղում խուճապ չկա, ճիշտ է՝ վատ բան է եղել, բայց հիմա գյուղում Կարմիր Խաչի ներկայացուցիչներ են: Հարցուփորձ են անում, տեսնեն ինչը ոնց ա”,-ասաց մեր զրուցակիցը:
Վերջինիս խոսքով, Կարենի մորը չեն ասել որդու գերեվարման լուրը: Մայրը նյարդային հիվանդություն ունի եւ ավելորդ ստրեսի առիթ չեն տվել: Միջադեպին տեղյակ է հայրը: