11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Չինարեցի ուսանողները կազատվեն վարձից, աշակերտներն էլ՝ դասագրքերի վարձակալության գումարից. վարչապետի խոստմանը հավատում են

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղ այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանին գյուղացիները դիմավորեցին գյուղի կենտրոնում:

Հակառակորդի կողմից վերջին օրերի ակտիվ կրակահերթերը ամենեւին էլ չեն անհանգստացրել սահմանապահ-գյուղացիներին եւ նրանք երկրի վարչապետին հավաստիացրին, որ ամենեւին էլ խուճապ չկա, իրենք հանգիստ են:

Չինարեցիներին պատերազմը չէր անհանգստացնում. Նրանք համոզված են, որ մեր բանակը մարտունակ է եւ ցանկացած գրոհ հետ է մղվելու: Ավելին, գյուղացիները՝ տարեց թե երիտասարդ, ուսւոցիչ թե գյուղատնտես, պաշտպանության նախարարին ասացին, որ ամեն պահ պատրաստ են զենք վերցնելու եւ միանալու բանակին:

Գյուղացիներին դպրոցի ռմբակոծված շենքի ճակատագիրն էր հետաքրքրում.այն թշնամու թիրախի տակ է: Նախարարն առաջարկեց կառույցի խոցելի  հատվածի  պատուհանները փոխարինել պատնեշով:

 Վարչապետն էլ հանձնարարեց գյուղապետին ներկայացնել գյուղից վճարովի հիմունքներով բուհերում սովորող ուսանողների անվանացանկը, որպեսզի վերջիներս ազատվեն ուսման վճարից:

Միաժամանակ նշվեց, որ դպրոցի աշակերտներն այս ուստարի դասագրքերի վարձակալության գումար չեն տալու:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ