11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գորիսի քաղաքապետը Սյունիքի մարզպետի հյուրն էր

Գորիսի նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցը լիազորությունները ստանձնելուց հետո ծանոթանում է համայնքային կառույցների աշխատանքներին ու խնդիրներին: Միաժամանակ, նախանշվում են ապագա ծրագերը: Այս մասին Գորիսի համայնքի ղեկավարը տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, Սյունիքի մարզպետարանում, հուլիսի 31-ին կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ: Սյունիքի մարզպետը կարեւորեց աշխատանքներին նոր որակ տալու, նպատակային ու արդյունավետ ծրագեր իրականացնելու հարցերը:

Վահե Հակոբյանը նշեց, որ մարզային իշխանությունը անարձագանք չի թողնելու որեւէ փաստարկված ու արդարացված ծրագիր: Առկա խնդիրները եւս պետք է համակարգված լուծում ստանան,  հատկապես ավագանու հետ աշխատանքը, նշեց Սյունիքի մարզպետը:

Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Սյունիքի մարզպետարանի կայքից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ