28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Գործընթացների լեգիտիմությունը ստվերել փորձողները վնասում են Արցախին․ Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ինչպես համապետական ընտրությունների առաջին փուլում, այնպես էլ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը եւ «Իրավական կրթություն» կազմակերպությունը իրականացրել են ակտիվ դիտորդական առաքելություն Արցախի Հանրապետության շուրջ 100 տեղամասերում։ Պետք է արձանագրել, որ ապրիլի 14-ին տեղի ունեցած ընտրական գործընթացներն եղել են հարթ, խաղաղ, կազմակերպված՝ առանց կուտակումների:

Չնայած գրանցված որոշակի խախտումներին` ընտրությունների երկրորդ փուլը աչքի ընկավ նրանով, որ այն գրեթե զերծ էր այն մտահոգող խախտումներից, որոնք տեղի էին ունեցել ընտրությունների առաջին փուլում:

 Ի տարբերություն ընտրության առաջին փուլի` երկրորդ փուլում ընտրողների մասնակցության ցուցանիշը ավելի ցածր էր` պայմանավորված արտակարգ իրավիճակով, արդեն իսկ կայացած խորհրդարանական ընտրություններով եւ երկրորդ փուլում միայն երկու թեկնածու լինելու հանգամանքով:

 Բոլոր ընտրատեղամասերում պահպանված էին հիգիենայի կանոնները, քվեարկողներին տրամադրվել են անհատական գրիչներ, դիմակներ եւ ձեռնոցներ:

Ընտրությունների երկրոդ փուլը ցույց տվեց, որ նույնիսկ մարտահրավերների, երկրում հաստատված արտակարգ իրավիճակի պայմաններում, Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունը կազմակերպված էր, համապատասխանում էր թափանցիկության, ժողովրդավարության չափանիշներին: Արցախցին կարողացավ իր քվեն տեղ հասցնել։

Կարեւոր է հասկանալ, որ բոլոր նրանք, որոնք կոնկրետ նպատակից ելնելով, փորձում էին ստվերել տեղի ունեցող գործընթացների լեգիմիտիմությունը, ոչ միայն ջուր են լցնում հայատյաց շրջանակաների ջրաղացին, այլեւ ուղղակիորեն վնասում են Արցախի սուբյեկտայնությունը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ